Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, անդրադառնալով Չեմպիոնների լիգայում իր գլխավորած ակումբի հեռանկարին, ասել է, որ բնավ էլ չի մտահոգվում, որ թիմը մյուս մրցաշրջանում կարող է չհայտնվել հեղինակավոր այդ խաղարկությունում. «Ինձ համար միևնույն է: Հաշվի առնելով այն, թե ներկայումս ինչ վիճակում ենք գտնվում, պետք է պարզապես պահպանել տեղը բունդեսլիգայում ու ավելի շատ մարզվել: Առաջնությունում մենք դեռ տասնյոթ հանդիպում ունենք: Դա չափազանց շատ է: Մենք հիմա փորձում ենք բարելավել այն կողմերը, որոնցով ամռանը զբաղվելու ժամանակ չունեինք»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ